Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 25-ին, նիստում որոշում կայացվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկվեց գումարել ԱԺ ատահերթ նիստ:
Նիստը կգումարվի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ին: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Առաջարկվում է նիստը հրավիրել հետեւյալ օրակարգով`
«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
Նշենք, որ «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նածագիծը կքննարկվի 24 ժամյա ռեժիմով: Նախքան այդ, նախագիծը կքննարկվի ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշում էր կայացվել, որ Համաներման հարցը պետք է քննարկվի հոկտեմբերի 29-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում: Այժմ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշում է կայացրել, որով համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը հանել է հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգից:




























