Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ։ Ինչպես հաղորդում է GeorgiaTimes-ը, ԱՄՆ-ում Միխայիլ Սահակավիլին սեպտեմբերի 21-ին կհանդիպի Աֆղանստանի ու Պակիստանի գծով ամերիկյան հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուկի հետ։ Նույն օրը կկայանա Սահալաշվիլիի եւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ։

Վրաստանի ԱԳՆ տվյալներով, Նյու Յորքում Սահակաշվիլին կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի 64-րդ նստաշրջանին, իսկ սեպտեմբերի 24-ին ելույթ կունենա այնտեղ։ Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովի խոսքերով, Սահակաշվիլին ելույթ կունենա 192 պետությունների ներկայացուցիչների առջեւ եւ նրանց տեղեկություններ կտա երկրում տիրող իրավիճակի մասին։