Վարորդների գնահատման նոր ներդրվող բալային համակարգը թերություններ ունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
«Թող տուգանեն անսթափ վիճակում գտնվող, թմրամոլ վարոդներին կամ արագությունը գերազանցողներին, ես բոլորին համաձայն եմ, բայց իմ կյանքից հեռու տարեք էդ տեսախցիկները, խաչմերուկներում եմր կյանքը ուտում են։ Խաչմերուկներում վարորդները շատ ժամանակ պարտադրված են խախտումներ անում, անհնարին է այսօր խախտում չկատարելը, անհնարին է։ Դե գնացեք խմած վարորդին բացահայտեք, տեսնեմ ոնց եք բացահայտում, տարին մեկ բացահայտեք, թե չէ»,-ասաց Հովհաննիսյանը։
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահի խոսքով՝ նման անկանոն իրավիճակ քաղաքում ստեղծվել է նաեւ այն պատճառով, որ ՃՈ-ն տարիներ շարունակ վարրոդական վկայականներ է վաճառել ու վարորդները հիմնականում տեղյակ չեն ճանապարհային կանոններից։
«200 հազար հատ վարորդական վկայական եք վաճառել, ամոթ չեք անում բա։ Թող անշնորհք, վարել չիմացող վարորդներին քրեորեն պատժեն, թե չէ 7 տարեկան երեխան էլ կարող է շաբլոնը հանձնել ու վարորդական վկայական ստանան»,- ասաց նա։
Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգ, այսինքն յուրաքանչյուր վարորդի յուրաքանչյուր տարի տրվելու է 9 բալ, եւ յուրաքանչյուր խախտում կունենա որոշակի բալային նիշ, եւ այդ 9 բալը յուրաքանչյուր խախտումից հետո նվազելու է:
Մամուլում էլ տեղեկատվություն էր տարածվել․ որ վարորդներին զսպելու նպատակով 2000 հատ տեսախցիկ է տեղադրվելու փողոցներում։ ՃՈ-ն այս տեղեկատվությունը չէր հերքել։



























