SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Գյումրիում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:

Ժամը 12:50-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում բնակվող, 38-ամյա Մագամեդ Մագոմեդովը ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ գիշերը հրկիզել են իր բնակության վայրի շենքի դիմաց կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի M 616 RR 05 RՍՏ համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Մագամեդովը ոստիկաններին հայտնել է, որ հրկիզման հետևանքով իրեն պատճառվել է մոտ 3 մլն դրամի վնաս:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տուժածը ծառայում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության N զորամասում, որպես զինվորական հոսպիտալի պետի տեղակալ: