Հայազգի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նախորդ տարի բրիտանացի Կառլ Ֆրոչից պարտություն կրելուց հետո առաջին անգամ ռինգ դուրս եկավ եւ հաղթանակ տոնեց:
Գերմանիայում Աբրահամը տեխնիկական նոկաուտով հաղթեց խորվաթ Ստեպան Բոժիչին: Վերջինս երկրորդ ռաունդում ձեռքի վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել մենամարտը:
Աբրահամի հաջորդ մրցակիցը կլինի երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ամերիկացի Անդրե Ուորդը: Այդ մրցամարտը տեղի կուենա Super Six մրցաշարի կիսաեզրափակիչի շրջանակներում: Հանդիպման վայրն ու ժամը ավելի ուշ կորոշվի:




























