Եվրոպական դիվանագետները նախազգուշացնում են, որ Իրանի դեմ ԱՄՆ ֆինանսական պատժամիջոցների ուժեղացումը կարող է հանգեցնել նրան, որ մնացած աշխարհը ստեղծի այլընտրանքային բանկային համակարգեր, որոնք կարող են թուլացնել ամերիկյան դոլարի երկարաժամկետ գերակայությունը՝ գրում է Washingtom Examiner-ը։

Թրամփի աշխատակազմը դիտարկում է ագրեսիվ պատժամիջոցներ, որոնք ուղղված են միջազգային բանկային համակարգից Իրանի դուրս մղմանը։

Ըստ հոդվածի՝ դա բավական կլինի այլընտրանքային համակարգերի ստեղծման անհրաժեշտության շուրջ բանակցություններն արագացնելու համար։ Այդ համակարգերը չեն հիմնվում ԱՄՆ քաղաքականության վրա, ինչը կարող է վնասել դոլարին։

Իսկ ի՞նչ կլինի ամբողջ ֆինանսական համակարգի հետ։ Ըստ փորձագետների՝ «իրանական շուկայում իրարանցում կառաջանա, իսկ իրանական արժույթը կփլվի»։