Երեքշաբթի առավոտյան Ռիխտերի սանդղակով 5,3 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել հունական Զակինտոս կղզու մոտ, հայտնում է Աթենքի Ազգային աստղադիտարանի Երկրադինամիկայի ինստիտուտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04.59-ին, օջախը գտնվել է Զակինտոսից 48 կմ հարավ-արեւմուտք եւ Աթենքից 294 կմ արեւմուտք, հայտնել են աստղադիտարանից: