Լիբանանի արդարադատության գործող նախարարը բողոք է ներկայացրել թերթի խմբագրի դեմ՝ մեղադրելով նրան Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին վնաս հասցնելու մեջ, փոխանցում է AP–ն։

«Ալ Դիյար» թերթի խմբագիր  Չարլզ Այուբը (Charles Ayyoub) իր հոդվածում գահաժառանգ Մոհամեդ բին Սալմանին մեղադրել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին սպանելու, ինչպես նաեւ Եմենում խաղաղ բնակիչների զոհվելու մեջ։ Նա կոչ է Սաուդյան Արաբիայի դեսպանին լքել Լիբանանը եւ 22 անգամ օգտագործել է «շներ» եւ «խոզեր» տերմինները Սաուդյան Արաբիայի երկու պաշտոնական անձանց նկարագրելու համար։  

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Սելիմ Ժրայսաթին գլխավոր դատախազին խնդրել է գործ հարուցել խմբագրի դեմ՝ հայտարարելով, որ հոդվածը խախտել է լիբանանյան օրենքը եւ երկիրը վտանգի տակ է դրել։