Յուրի Խաչատուրովը, ամենայն հավանականությամբ, հետ կկանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայաստանն, ամենայն հավանականությամբ, իր ներկայացուցչին հետ կկանչի», - Մինսկում լրագրողներին ասել է Արմեն Սարգսյանը:

Սարգսյանը  պարզաբանել է, որ քանի որ Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է, ապա նա իրավունք ունի որոշել՝ թողնել իր նրան գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե ոչ:

«Այս պահին այդ ուղղությամբ որոշակի իրավական գործընթաց է կատարվում», - հավելել է նա: