ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա մեկնել Կոլումբիա, որտեղ այցը նախատեսված էր դեկտեմբերի 2-ին, սակայն հանրապետության նախագահ Իվան Դուկի հետ հետագա համագործակցության ակնկալիք ունի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«Նախագահ Թրամփի ժամանակացույցը թույլ չի տալիս նրան այս ամսվա վերջին մեկնել Կոլումբիա: Կոլումբիան Լատինական Ամերիկայի մեր մերձավոր գործընկերներից է եւ երկու երկրներից մեկը, որի հետ մենք համագործակցում ենք թմրամիջոցների դեմ պայքարի, տարածաշրջանային անվտանգության եւ փոխադարձ տնտեսական բարգավաճման հարցերով:
Նախագահ Թրամփը հանդիպել է նախագահ Դուկեին սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում եւ անհամբերությամբ սպասում է փոխգործակցության նոր հնարավորություններին», - ասել է նա:




























