ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 310 դեպք, որից 177-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 110 կենցաղային կանչ, 81 հրդեհ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 6 եւ տուժել 104 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 8 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 4 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 8 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 11 դեպք, որի հետեւանքով տուժել է 28 մարդ: