Արգենտինայում նախկին բռնցքամարտիկը մահացել է կրուասաններ ուտելու մրցույթում։ AP-ն հայտնում է, որ 56-ամյա Մարիո Մելոն շնչահեղձ է եղել արգենտինական «մեդիալունաս» կոչվող կրուասաններ ուտելու հեռուստատեսային մրցույթի ժամանակ։
Նրա քույրը պատմել է, որ սկզբում հաղորդավարին եւ հանդիսատեսին թվացել է, թե նա կատակ է անում, հետո, այնուամենայնիվ, բժիշկ են կանչել։ Մելոյին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Մարիո Մելոն 1980-1990թթ․ եղել է Հարավային Աֆրիկայի բռնցքամարտի չեմպիոն։



























