Ձմեռային ընդմիջումից հետո այսօր´ փետրվարի 15-ին վերսկսվում է ֆուտբոլի Չեմպիոնների Լիգայի խաղարկությունը: Փլեյ-օֆի առաջին փուլում կկայանա 8 հանդիպում: Այսօր նախատեսված է դրանցից երկուսը:
Միլանի Սան Սիրո ստադիոնում «Միլանը» կընդունի «Տոտենհեմ Հոթսփըրին»: Չնայած այն փաստին, որ անգլիական ակումբն A խմբից դուրս է եկել առաջին տեղով, իսկ «Միլանը» G խմբից երկրորդով, դիմակայության ֆավորիտ են համարվում իտալացիները:
Մասիմիլիանո Ալեգրիի թիմը վերջին տուրում 4-0 հաշվով ջախջախելով Պարմային` վստահորեն գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: «Տոտենհեմն» Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնությունում ընթանում է չորրորդ տեղում` առաջատարին` «Մանչեսթեր Յունայթեդին» զիջելով տասը միավոր: Օրվա մյուս խաղում «Վալենսիան» կհյուրնկալի գերմանական «Շալկե 04-ին»:
Գլխավոր ինտրիգը գելզենկիրխենյան ակումբի իսպանացի հարձակվող Ռաուլի վերադարձն է հայրենիք: Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ լավագույն ռմբարկուն անցած տարի արքայական ակումբը լքելուց հետո չի խաղացել Իսպանիայում: Ռաուլի ներկա թիմը` Շալկե 04-ը, հաղթեց B խմբի մրցաշարում` երեք միավորով առաջ անցնելով Լիոնի «Օլիմպիկից»: «Վալենսիան» C խմբում գրավեց երկրորդ տեղը` առաջ թողնելով «Մանչեսթեր Յունայթեդին»:
Չեմպիոնների Լիգա 1/8-րդ եզրափակիչ
15.02.2011
Միլան – Տոտենհեմ
Վալենսիա – Շալկե 04
16.02.2011
Արսենալ – Բարսելոնա
Ռոմա – Շախտյոր
22.02.2011
Կոպենհագեն – Չելսի
Օլիմպիկ Լիոն – Ռեալ
23.02.2011
Ինտեր – Բավարիա
Օլիմպիկ Մարսել – Մանչեսթեր Յունայթեդ




























