«Թել-Սել» եւ «Պրես Ստենդ» ընկերությունները, հաճախորդներին նոր ու առավել հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով, նախաձեռնեցին համատեղ նախագիծ՝ հնարավորություն տալով «Հայմամուլի» կրպակներում տեղադրված Telcell տերմինալների միջոցով վճարումներ կատարել եւ դրամ կանխիկացնել: Տեղադրված տերմինալների քանակը արդեն հատել է 100-ի սահմանագիծը:
Այդպիսով՝ «Հայմամուլի» կրպակներում հնարավոր է ոչ միայն ձեռք բերել թերթեր ու ամսագրեր, գրենական եւ այլ պիտույք, այլեւ Telcell տերմինալների միջոցով վճարումներ կատարել շուրջ 300 օպերատորների ծառայությունների դիմաց եւ ստանալ կանխիկ դրամ, այդ թվում՝ դրամական փոխանցումներ:
«Պրես Ստենդը», ունենալով մշտական հաճախորդների ստվար բանակ եւ հարյուրավոր գործընկերներ, միշտ պատրաստ է սպառողներին հարմարավետության նոր հնարավորություններ ընձեռել՝ ընդլայնելով իր ծառայությունների տեսականին: Ուրախ ենք, որ հաճախորդները կարող են ոչ միայն օգտվել մեր ավանդական ծառայություններից, այլեւ հոգալ իրենց ֆինանսական անհրաժեշտ գործառնությունների կատարումը: Այս ամենը հնարավոր դարձավ «Թել-Սելի» հետ ռազմավարական համագործակցությամբ»,- նշում է «Պրես Ստենդ» ՍՊԸ տնօրեն Էդգար Խանզադյանը՝ տեղեկացնելով, որ մինչեւ տարեվերջ Telcell տերմինալներ կտեղադրվեն արդեն 200 կրպակներում, իսկ մինչեւ 2019թ. գարուն՝ «Հայմամուլի» ամբողջ ցանցում:
«Մենք անընդհատ կատարելագործում ենք մեր ծառայությունները՝ որակի առումով հաճախորդների օրավուր աճող պահանջմունքներին հարիր: Բիզնես մշակույթի եւ կառավարման նորարարության թիրախը ժամանակի խնայումն է եւ առավել հարմարավետությունը, ինչի ապահովումն էլ Telcell-ի գործունեության ուղենիշն է: Իսկ այդ գործում հաջողելու գրավականը մեր հաճախորդների վստահությունն է, որը Telcell-ը վայելում է ավելի քան 11 տարի: Լինելով շուկայում նորարարության առաջատարը՝ Telcell-ը այս նոր նախաձեռնությամբ եւս մեկ քայլ է կատարում հաճախորդների վստահության ամրապնդման ուղղությամբ: Սա ուրախալի նորություն է նաեւ MyTelcell դրամապանակի օգտատերերի համար, ովքեր կարող են «Հայմամուլի» կրպակներում տեղադրված Telcell տերմինալների միջոցով նույնականացման գործընթաց անցնել եւ իրենց դրամապանակի գումարը արագ կանխիկացնել»,- ասում է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը՝ հավաստիացնելով, որ շարունակաբար կավելանա Telcell համակարգին միացած՝ կանխիկ դրամ տրամադրող օպերատորների թիվը:



























