Թուրքիայի ՆԳ նախարարությունը միայն վերջին շաբաթվա մեջ սոցկայքերի 142 օգտատերերի նկատմամբ քրեական գործեր է հարուցել։

Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝  ՆԳ նախարարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ բացի 142 քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործերից եւս 171–ի հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում։

Նշվում է, որ հիմնական թիրախը իշխանություններին քննադատող գրառումների հեղինակներն են։