Թուրքիայի Մերսին քաղաքում ձերբակալվել է 25 կնոջ խաբեությամբ թալանած Մուսթաֆա Ք.–ին։

Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ կանանց հաղորդագրությունների հիման վրա ձերբակալված Մուսթաֆա Ք.–ն խոստովանել է արած հանցանքները՝ շեշտելով, որ Զիգմունդ Ֆրոյդի աշխատությունները կարդալուց հետո կարողացել է ազդել կանանց հոգեբանության վրա եւ թալանել նրանց։

Նա կանանց հետ ծանոթանալու ժամանակ ներկայացել է որպես բժիշկ, գիտնական եւ գրող։