ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Հայփոստ»-ը ուրախ են տեղեկացնել, որ այսուհետեւ «Հայփոստ»-ի բոլոր փոստային բաժանմունքներում կարելի է կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտի վերալիցքավորում, ինչպես նաեւ վճարել հետվճարային բջջային կապի, ինտերնետի եւ ֆիքսված ծառայությունների համար՝ առանց միջնորդավճարի: Գումարի փոխանցումը բաժանորդի հաշվեկշռին կատարվում է ակնթարթորեն՝ առցանց եղանակով:
Առաջարկը գործում է եւ՛ կանխավճարային, եւ՛ հետվճարային փաթեթներից օգտվող բաժանորդների համար:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից ցանկացածը:



























