Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ի նիստում փոփոխություն կատարեց ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի մեջ»:

Հարցը ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով.

«Նախկինում գործող իրավակարգավորմամբ սահմանված է, որ բժշկական մասնագիտությունով սովորողները պետք է հետուսումնական հինգ տարի ծառայեն, հիմա մենք առաջարկում ենք, որպեսզի այդ հինգ տարին սահմանվի չորս տարի ու հետադարձ ուժ տրվի ընդունվելու պարագայում»:

Նա նշեց, որ թեեւ հարցը չզեկուցվողների մեջ էր, սակայն ցանկություն հայտնեց բարձրաձայներ այդ մասին: