Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հույս է հայտնել, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի վերադարձը խաղադաշտ չի ձգձգվի:

Ռուսական Championat.ru կայքին տված հարցազրույցում Կրասնոդարի սերբ մասնագետն ամփոփել է թիմի թուրքական հավաքի արդյունքները: Մուսլինը նշել է, որ եւս երեք-չորս ֆուտբոլիստի կարիք է զգում:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ անհամբերությամբ սպասում է թիմի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանի ապաքինմանը: «Նա դեռ չի խաղում, եւ դա մեզ համար խնդիր է: Բայց հույս ունեմ, որ մրցաշրջանի մեկնարկին ամեն ինչ կկարգավորվի»,- ասել է Մուսլինը: «Կրասնոդարը» Բելեքի հավաքն ավարտում է այսօր` չեխական Յաբլոնեցի հետ ստուգողական խաղով: