Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ամերիկացի պաշտոնյաներին, որոնք խեղաթյուրում են իրականությունը, պնդելով, որ պատժամիջոցները ուղղված չեն Իրանի ժողովրդի դեմ, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին նշել է, որ ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները տառապում են նարցիսիզմով եւ շարունակում են մնալ անտեղյակության եւ մոլորության մեջ` դիմելով ստին եւ փորձելով արդարացնել Իրանի դեմ թշնամական քաղաքականությունը՝ նշելով, որ պատժամիջոցները համապատասխանում են Իրանի ժողովրդի շահերին:

Մեկնաբանելով ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն վնասի Իրանի ժողովրդին եւ կուղղվեն միայն կառավարությանը, Կասեմին ասել է, որ նման հայտարարությունները անում են կամ պրոֆեսիոնալ ստախոսները կամ նրանք ձեւացնում են, թե չգիտեն իրականությունը: