ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայում երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում Ռուսաստանի եւ Ղազախստանի ջանքերին։ Այդ մասին ասվում է ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների հռչակագրի մեջ, որն ընդունվել է Աստանայում Հավաքական անվտանգության կազմակերպության խորհրդի նիստում։
ՀԱՊԿ երկրների ղեկավարները նաեւ մտահոգություն են հայտնել Աֆղանստանում իրավիճակի սրման եւ թմրամիջոցների արտադրության աճի, ինչպես նաեւ երկրի հյուսիսային շրջաններում ահաբեկչական խմբավորումների հիմնավորման կապակցությամբ։
Նրանք նշել են, որ իրենց ռազմավարական խնդիրը համարում են աշխարհը թմրանյութերից զերծ պահելը եւ ահաբեկչության ու թմրամոլության սերտաճմանը ակտիվորեն դիմակայելը։





























