Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ԵՄ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ նոր հանրաքվե չի լինի «ոչ մի դեպքում»՝ տեղեկացնում է Reuters-ը։
Ըստ նրա, 2016թ․ հանրաքվեն «երկրի պատմության մեջ ժողովրդավարության մեծագույն երեւույթ էր»։
«Ոչ մի դեպքում մեզ մոտ երկրորդ հանրաքվե չի լինի»,- հայտարարել է Մեյը։
Նշվում է, որ այս հայտարարությունը վարչապետն արել է Brexit-ի հարցում անհամաձայնությունների պատճառով պաշտոնից երկրի տրանսպորտի նախարարի հեռանալուց հետո։




























