Դանակահարված 45–ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Աջափնյակ վարչական շրջանում դանակի մի քանի հարված ստացած տղամարդուն այսօր՝ նոյեմբերի 9–ին, ժամը 19։45, կտրած-ծակած վերքերով տեղափոխել են  «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։