Բրիտանացի ռեժիսոր, դերասան եւ դիջեյ Քրիս Մորիսը փետրվարի վերջին կայցելի Ստամբուլ, որպեսզի այդ քաղաքում կայանալիք անկախ կինոյի «!f» միջազգային  փառատոնին ներկայացնի իր հայտնի «Չորս առյուծ» լիամետրաժ ֆիլմը, գրում է Today’s Zaman-ը։

Մորիսի ֆիլմի հանդիսավոր ցուցադրությունը, որը սուր սատիրա է բրիտանացի ջիհադականների մասին, կկայանա փետրվարի  24-ի, իսկ փետրվարի 26-ին տեղի կունենան հատուկ ցուցադրություն, որը միաժամանակ կհեռարձակվի նաեւ կինոթատրոններում,այդ թվում՝ ոչ միայն Թուրքիայի, այլ Ռամալլահի (Պաղեստին), Գյումրիի (Հայաստան) եւ Տանժերի (Մարոկկո)։