Նոյեմբերի 10-ին, Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 64-ամյա Ռազմիկ Սաֆարյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 8-ին՝ Գյումրի թիվ 8 զինվորական թաղամասի անցակետի դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ թիվ 8 զինվորական թաղամասի անցակետի դիմաց, բախվել էին Վարդան Արզումանյանի վարած Mercedes ML մակնիշի 69 ԼՍ 690 համարանիշի եւ Ռազմիկ Հովհաննիսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 77 FO 177 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 06-ի վարորդն ու նրա ուղեւոր, 2,5 տարեկան աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն:



























