Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 15:00-ի սահմաններում 59-ամյա Ստանիսլավ Ս.-ն Արմենակյան փողոցում իր վարած Opel մակնիշի 74 ԼM 444 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն եւ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով:





























