Խակասիայի ղեկավարի ընտրություններում միակ թեկնածու Վալենտին Կոնովալովը (ՌԴԿԿ) արձանագրությունների 80,93 տոկոսի մշակման արդյունքում ավելի քան 57 տոկոս ձայն է հավաքել։ Նրան դեմ է քվեարկել 41,09 տոկոսը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

ԿԸՀ-ի տվյալներով՝ Կոնովալովին իր ձայնն է տվել 85 995 ընտրող, դեմ քվեարկել է 61 180 ընտրող։ Մասնակցությունը կազմել է 43,3 տոկոս։

Երկրորդ փուլին մասնակցել է մեկ թեկնածու՝ Վալենտին Կոնովալովը, ում առաջադրել է ՌԴԿԿ շրջանային գրասենյակը։

Առաջին փուլում, որը կայացել էր սեպտեմբերի 9-ին, թեկնածուներից ոչ մեկը, այդ թվում այն ժամանակվա գործող նահանգապետ Վիկտոր Զիմինը, չէին կարողացել անհրաժեշտ թվով ձայներ հավաքել։