Հայաստանի պատանեկան հավաքականը՝ Սամվել Տեր-Սահակյան, Հայկ Գ. Վարդանյան, Տիգրան Ս. Պետրոսյան, Ռոբերտ Աղասարյան, Վահե Բաղդասարյան, կազմով սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը Թուրքիայի Ահիսար քաղաքում կմասնակցի Մ16 շախմատիստների համաշխարհային պատանեկան օլիմպիադային: «Armsport.am» կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականի մարզիչը՝ Տիգրան Նալբանդյանն է:

Հիշեցնենք, որ Սամվել Տեր-Սահակյանը վերջերս դարձավ Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն: