Ճապոնիայում 27-ամյա աղջկա են ձերբակալել, ով խոստովանել է, որ ԱՄՆ ռազմական ոստիկանության աշխատակցի է սպանել, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Ճապոնուհին խոստովանել է, որ սերժանտի հետ հանդիպել է եւ նրան սպանել՝ չցանկանալով բաժանվել: Նա դանակով մի քանի անգամ հարվածել է ամերիկացի զինծառայողի պարանոցին, երբ գտնվել են Տոկիոյի իր տանը: Նա մահացել է արյան կորստից: Սերժանտը ծառայում էր Յոկոտա բազայում:
Ամերիկացու մահանալուց հետո, կինը հայտարարել է, որ ցանկացել է ինքնասպան լինել, սակայն մտքափոխվել է:
Ոստիկանությունը շարունակում է պարզել տեղի ունեցածի պատճառները եւ մանրամասները:





























