Նոյեմբերի 10–ին տեղի է ունեցել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության (ՀԱՍԱԿ) հերթական համագումարը, որի ընթացքում ընտրվել է կուսակցության նոր վարչության կազմը: Կուսակցության նախագահ է վերընտրվել Արման Ղուկասյանը:
Կուսակցության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԱՍԱԿ-ը ստեղծվել է 2016 թվականին, սակայն նախկին իշխանությունների օրոք չի կարողացել իրեն լիարժեք դրսեւորել` քաղաքական դաշտում առկա մենաշնորհի պայմաններում:
Տարածված հայտարարությունում նաեւ ասվում է.
«Վերջին զարգացումները հաշվի առնելով, որոշում կայացվեց ակտիվացնել կուսակցաշինությունը, հանդես գալ սեփական ծրագրերով ու նախաձեռնություններով, որոնց թիրախում երկրում առկա սոցիալական անարդարության վերացումը կլինի: Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, որը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի զարգացման համար, եւ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը մաս կդառնա այդ գործընթացին:
Կուսակցության վարչությունը որոշում է կայացրել չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից ենք լինելու, մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին եւ մեր խոսքն ենք ասելու հանրությանը հուզող խնդիրների ու հարցերի շուրջ:
Վերածնված կուսակցության նպատակներից մեկը բարեփոխումների ծրագրերի ստեղծումն է, որի աշխատանքներն արդեն ընթանում են: ՀԱՍԱԿ-ը քաղաքական դաշտում հանդես կգա որպես «երրորդ ուժ», բայց իր ռազմավարությունը կառուցելու է ոչ թե մրցակիցներին քննադատելու, թշնամանքի եւ ատելության, այլ կառուցողական օրակարգի եւ զարգացման ծրագրերի հիման վրա:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը վերադառնում է եւ
մտադիր է բարձրաձայնել իր տեսակետը թե' ներքին, թե' արտաքին մարտահրավերների շուրջ: Հայաստանը պատմական շրջափուլ է մտել, որտեղ սխալվելու եւ հապաղելու իրավունք չունենք»:




























