Նոյեմբերի 11-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալնները, Գայի պողոտայի 8/2 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 55-ամյա Ռուբեն Բ.-ին:

Նա բացատրությամբ հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.30-ից 18.35-ն ընկած ժամանակահատվածում Թաթուլ Կրպեյանի անվան այգու մոտի կանգառից մինչեւ Գայի արձանի մոտի կանգառն ընկած հատվածում թիվ 42 երթուղու միկրոավտոբուսի սրահում, ուղեւորի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար եւ այցեքարտեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: