ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս չգալն ամենից շատ տխրեցրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներին, գրում է «Հրապարակ» թերթը` հավելելով. «Բանն այն է, որ նախարարության աշխատակիցներն այլեւս չեն կարողանում հանդուրժել նախարարի գործելաոճը եւ նրանից ազատվելու միակ ելքը տեսնում էին ԲՀԿ պատմական համագումարից հետո: Սակայն այդպես էլ բաղձալի որոշումը չկայացվեց, ու նախարարության աշխատակիցները ստիպված են աշխատել լարված մթնոլորտում»:

Թերթի տեղեկություններով, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը նույնիսկ չի աշխատում 3 տեղակալների հետ:

Նախարարության նրա միակ հենարանը խորհրդական Արսեն Քամալյանն է, ում էլ նախարարը վստահել է ամեն ինչ` բոլոր լիազորությունները տալով խորհրդականին: