Ֆուտբոլի Չեմպիոնների Լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում իտալական «Միլանը» Սան Սիրո ստադիոնում ընդունեց անգլիական «Տոտենհեմ Հոթսփըրին»: Իտալիայի առաջնության առաջատարն անակնկալ պարտություն կրեց 0-1 հաշվով:

Անգլիական ակումբի կազմում միակ գնդակն 80-րդ րոպեին խփեց Փիթեր Կրաուչը: Պատասխան հանդիպումը կկայանա երկու շաբաթից Լոնդոնում: