Չեմպիոնների Լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում «Վալենսիան» Մեստալյա ստադիոնում հյուրնկալեց «Շալկե 04»-ին:

Հանդիպման հերոսներ դարձան Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստները: 17-րդ րոպեին Ռոբերտո Սոլդադոն առաջ մղեց «չղջիկներին», իսկ 64-րդ րոպեին Ռաուլը վերականգնեց հավասարությունը:

Արքայական ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն վերադարձը հայրենիք նշանավորեց կարեւոր գոլով: Ոչ-ոքին երկու շաբաթից Գելզենկիրխենում կայանալիք պատասխան խաղից առաջ թիմերի համար պահպանում է քառորդ եզրափակիչ դուրս գալու հավասար հնարավորություններ: