Չեմպիոնների Լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում գրավելով «Վալենսիայի» դարպասը` «Շալկե 04»-ի հարձակվող Ռաուլը սահմանեց եվրագավաթների խաղարկությունների արդյունավետության ռեկորդ:
Իսպանացի հարձակվողը խփեց իր 70-րդ գնդակը: Նախորդ լավագույն ցուցանիշը` 69 գոլ, պատկանում էր լեգենդար գերմանացի Գերդ Մյուլերին:




























