Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում այսօր՝ փետրվարի 16-ին կկայանա 1/8-րդ եզրափակիչի եւս երկու հանդիպում: Լոնդոնի Էմիրեյթս ստադիոնում «Արսենալը» կհյուրնկալի «Բարսելոնին»:
Եվրոպայում ամենագեղեցիկ ֆուտբոլը ցուցադրող երկու թիմերը վերջին անգամ հանդիպել են լիգայի 2009/10 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչում: Այն ժամանակ Լոնդոնում գրանցվեց ոչ-ոքի` 2-2 հաշիվը, իսկ Կատալոնիայի մայրաքաղաքում Լեո Մեսիի պոկերի շնորհիվ «Բարսան» հաղթեց 4-1 հաշվով: «Արսենալ» – «Բարսելոն» խաղը կսպասարկի իտալացի մրցավար Նիկոլա Ռիցոլին:




























