Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Իտալիայի մայրաքաղաքում կհյուրնկալվի «Ռոմային»:

«Շախտյորը» լիգայի փլեյ-օֆ է դուրս եկել առաջին անգամ: Թիմերը հանդիպել են նաեվ 2006/07 թթ. մրցաշրջանի խմբային փուլում: Հռոմում իտալացիները մրցակցին ջախջախեցին 4-0 հաշվով, իսկ Դոնեցկում նվազագույն հաշվով հաղթեց ուկրաինական ակումբը: Խաղը կսպասարկի պորտուգալացի մրցավար Օլեգարիու Բենկերենսան: