«Սասնա ծռեր» կուսակցությունը հրապարակել է 175 թեկնածուից բաղկացած համապետական ցուցակը, որում ընդգրկված են ոչ միայն «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ:

Մասնավորապես, ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Ցուցակում է նաեւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների փաստաբան Արայիկ Պապիկյանը եւ լրագրող Հերմինե Մկրտչյանը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է նեևրկայացրել 11 քաղաքական ուժ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ ընտրարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին: Այսօր ժամը 18.00-ին լրացել է քաղաքական ուժերի կողմից իրենց հայտերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը:

«Սասնա ծռերը» հրապարակել է ցուցակի առաջին 33 համարները