Իտալիայում բուժքույրը կասկածվում է իր փոքրահասակ երեխաների՝ 7-ամյա տղայի եւ 9-ամյա աղջկա սպանության մեջ՝ տեղեկացնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իտալական ANSA-ին։

Թերթը հայտնում է, որ կինը դրանից հետո ինքնասպան է եղել։

Քննիչները կարծում են, որ կինն ինքն է կազմել հիվանդանոցից բերված դեղերի մահացու համադրությունը։

Իտալական գործակալությունը նշում է, որ հինգշաբթի օրը կնոջ մարմինը՝ երեխաների հետ միասին, հայտնաբերել է ամուսինը, երբ աշխատանքից տուն է վերադարձել։

Թերթը հայտնում է, որ 48-ամյա կինը երկտող է թողել, որում գրված է «Աղետալի իրավիճակների բեռը կյանքում»։

Մահվան ստույգ պատճառը քննությունը կպարզի։

Ըստ քաղաքի իշխանությունների՝ դա սովորական ընտանիք էր, որը կամավորական գործունեություն էր իրականացնում, իսկ երեխաները դահուկային սպորտով էին զբաղվում։