Անհայտ անձինք «զելյոնկա» են լցրել Ուկրաինայի Դատավորների բարձրագույն հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Կոզյակովի վրա՝ տեղեկացնում է RT-ն։

Լրատվամիջոցի տեղեկատվությամբ՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ի ցերեկը՝ Կիեւի Hilton հյուրանոցի ելքի մոտ։ Այստեղ անցկացվում է Դատական VII ժողովը։

Նշվում է, որ հարձակվողներից մեկը «զելյոնկան» ցողել է Կոզյակովի դեմքին, իսկ մյուսը՝ հագուստին, ինչից հետո նրանք թաքնվել են։

Այժմ դեպքի վայրում ոստիկանությունն է աշխատում։