Վոմբատների աղիները, որոնք ունակ են խորանարդաձեւ արտաթորանք արտադրել, հետաքրքիր գաղափար են տվել ամերիկացի գիտնականներին արդյունաբերության համար, հայտնում է Planet Today-ը։
«Արտաթորանքի խորանարդաձեւ լինելը թույլ չի տալիս դրանց ցած գլորվել բարձր տեղերից, այսինքն՝ վոմբատների աղիները առանձնացված են խորանարդների արտադրման համար, որը տարածքային նշանի գործառույթ է կատարում։ Սակայն ինչպե՞ս է դա բացատրվում ֆիզիլոգիական տեսակետից։ Պարզվել է, որ խորանարդները ձեւավորվում են հաստ աղիում, որը մի քանի հատվածներում ուժեղ ձգվում։ Այդպես էլ ստեղծվում են խորանարդի սահմանագծերը»,-պատմել է Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակից Պատրիսիա Յանգը։
Մասնագետները նշել են, որ վոմբատների աղիների կառուցվածքը կարող է կիրառություն գտնել արդյունաբերության մեջ, օրինակ, փափուկ հյուսվածքներից խորանարդի ձեւ ստանալու համար։





























