Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի՝ Հայաստանի ազգային թիմերը հանդես կգան աշխարհի առաջնությունում, որը կայանալու է սեպտեմբերի 21-ից 27-ը դանիական Գերնիգ քաղաքում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Բայց հավաքականները, որոնց կազմում հայտավորվել են 7-ական ըմբիշներ, Դանիա կմեկնեն առանձին-առանձին, քանի որ առաջինն ասպարեզ են ելնելու հունահռոմեական ոճի ըմբիշները, իսկ «ազատոճայինները» մրցագորգ կելնեն սեպտեմբերի 23-ին:

Այդ մարզաձեւի երկրպագուները հույս ունեն, որ մեր ըմբշամարտիկները տուն կվերադառնան շատ մեդալներով:

Ներկայացնում ենք հավաքականների կազմերը.

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքական.

Մինչեւ 55 կգ՝ Ռոման Ամոյան,
60 կգ՝ Արտակ Հարությունյան,
66 կգ՝ Սասուն Համբարյան
74 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան,
84 կգ՝ Արթուր Շահինյան,
96 կգ՝ Արթուր Գեղամյան,
120 կգ՝ Յուրի Պատրիկեեւ,

Ազատ ոճի հավաքական.

55 կգ՝ Միհրան Ջաբուրյան,
60 կգ՝ Արթուր Առաքելյան,
66 կգ՝ Ժիրայր Հովհաննիսյան,
74 կգ՝ Սուրեն Մարկոսյան,
84 կգ՝ Հարություն Ենոքյան,
96 կգ ՝ Էդգար Ենոքյան,
120 կգ՝ Ռուսլան Բասիեւ: