«Արարատ» ֆուտբոլային թիմում չկա աշխատելու համար անհրաժեշտ ոչ մի պայման: «Արարատը» չի անցկացնում ուսումնամարզական հավաքներ, կազմը չի համալրվում: Նույնիսկ Երեւանում չեն ստեղծվում մարզվելու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ: NEWS.am-ին տված հարցազրույցում այդ մասին հաղորդեց Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Եսայանն այսօր հրաժարական է տվել երեւանյան այդ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: «Արարատն» անցած տարվա առաջին խմբի հաղթողն է եւ նվաճել է այս տարի բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք: