Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով՝ վերջին 18 տարիների ամենամեծ ձեռքբերումը «Անկախ Հայաստան ունենալն է»:
Հանրապետական պատգամավորը, NEWS.am-ի հետ զրույցում ներկայացնելով անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումներն ու կորուստները, նշեց, որ ամենամեծ ձեռքբերումը անկախ Հայաստանի ստեղծումն է:
Իսկ ամենամեծ կորսւոտների վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. «Դե դա պիտի նայվի՝ քաղաքական, միջադեպային: Կորուստներ շատ ենք ունենցել անձերի տեսակետից: Չեմ կարծում՝ թե անկախությունը կարող է կորուստներ ունենալ, բայց առանձին երեւույթներ եղել են»:
Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր նշում է իր անկախության 18-ամյակը: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների շուրջ 99 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանը անկախ պետություն տեսնելու օգտին:




























