Ամերիկացի լեգենդար հեծանվորդ Լենս Արմսթրոնգը երկրորդ անգամ հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Նախատեսվում էր, որ «Տուր դը Ֆրանսի» յոթակի հաղթողը Միացյալ Նահանգներում կմասնակցի մի քանի մրցաշարի եւ հետո կհեռանա սպորտից: Բայց 39-ամյա մարզիկը հրաժարվել է մասնակցել նաեւ այդ մրցաշարերին: Փաստորեն, վերջին մրցումը, որին մասնակցեց ամերիկացին, դարձավ հունվարին Ավստրալիայում անցկացված Tour Down Under-ը: Այնտեղ Արմսթրոնգը գրավեց միայն 65-րդ տեղը:

Առաջին անգամ սպորտից հեռանալու մասին նա հայտարարեց 2005-ին` «Տուր դը Ֆրանսում» հաղթելուց հետո: 2008-ին Արմսթրոնգը վերադարձավ հեծանվասպորտ` «Տուր դը Ֆրանսում» եւս մեկ անգամ հաղթելու եւ իր անունը արգելված խթանիչներ օգտագործելու մեղադրանքից մաքրելու համար: