ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանի պատվիրակությանը` Ժան-Պոլ Դելեվուայի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդիական խնդիրները, մարդու իրավունքների ներկա վիճակը Հայաստանում, համագործակցության հեռանկարները Թվինինգի` Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ներքո իրականացվելիք ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամակցում է Ֆրանկոֆոն օմբուդսմենների եւ հաշտարարների ընկերակցությանը: Ընկերակցության գործունեությունը ուղղված է Օմբուդսմենների հաստատությունների հզորացմանը, վերջիններիս ստեղծմանը այն երկրներում, որտեղ նման հաստատությունները դեռ բացակայում են, ինչպես նաեւ փորձի փոխանակման աջակցությանը:



















