Brent տեսակի նավթի գինը այս տարվա մարտի 9-ից ի վեր առաջին անգամ իջել է այնքան, որ հասել է բարելի համար 64 դոլարից էլ քիչ ցուցանիշի։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները հունվարին կատարված մատակարարումներով նվազել են 4,45 տոկոսով եւ կազմել են 63,82 դոլար՝ բարելի համար։
WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 5,07 տոկոսով եւ կազմել են 54,30 դոլար՝ բարելի համար։





























