Իսպանիայի բասկետբոլի հավաքականը որոշել է հետ չմնալ ֆուտբոլիստներից,եւ իր հերթին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Լեհաստանում տեղի ունեցող մրցախաղի վերջում, իսպանացիները ջախջախել են Սերբիայի ազգային հավաքականին՝ 85։63 հաշվով։
Սա պատմության ընթացքում Իսպանիայի բասկետբոլի հավաքականի առաջին հաղթանակն էր։ Իսկ մրցման ամենալավ խաղացող է ճանաչվել իսպանացիների առաջնորդ Պաու Գասոլը, ով վերջին մենամարտի ժամանակ հավաքել է 18 միավոր եւ կատարել է 11 փոխանցում:
Խաղից հետո Սերբիայի հավաքականի մարզիչ Դուշան Իվկովիչը խոստովանել է, որ Իսպանիան արժանի էր հաղթանակի, քանի որ ավելի լավ էր խաղում, քան իրենք։
«Այնուամենայնիվ, ես գոհ եմ մասնակցությունից եւ նվաճումից։ Կարծում եմ, իմ խաղացողները հասկացան, թե ինչ է իրենից ներկայացնում վերջին մրցախաղը»։




























