Այսօրվա դրությամբ Գերմանիայի կողմից ապաստարանի մերժում ստացած փախստականների, ինչպես նաեւ հանցագործություններ կատարած միգրանտների արտաքսումը կտրականապես բացառված է՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ ղեկավար Խորստ Զեեխովերը՝ տեղեկացնում է Spiegel Online-ը։

Նա «հավաստի» է անվանել երկրի ԱԳՆ-ի հաշվետվությունը Սիրիայում այժմ տիրող իրավիճակի մասին։ Այնտեղ, մասնավորապես, ասվում է, որ Սիրիայի տարբեր շրջաններ եւ քաղաքներ դեռեւս զանազան խմբավորումների համար բախման հարթակ են հանդիսանում։

Այսպիսով, նոյեմբերի 28-ին ՆԳ նախարարների հանդիպումից առաջ Զեեխովերը հայտնել է կառավարության դիրքորոշումը։