Իտալական «Ռոմայի» հետ չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վիճակագրությունով «Շախտյորի» կազմում եղել է լավագույններից մեկը:

Իտալական հանրահայտ La Gazzetta dello Sport պարբերականը Ուկրաինայի չեմպիոնի կազմում 10 բալանոց համակարգով 7 բալ է տվել Դուգլաս Կոստային: 6.5-ական բալ են ստացել Ժադսոնը, Լուիս Ադրիանոն եւ Հենրիխ Մխիթարյանը: Երեք բրազիլացիները Շախտյորի երեք գոլերի հեղինակներն են, եւ Մխիթարյանը հայտնվել է նրանց ընկերակցությունում: